RSS

Իմ հաջողությունները կրթահամալիրինն են

21 Nov

11.jpg

Ես Տիգրան Աբրահամյանն եմ, սովորում եմ Ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Կրթահամալիրում եմ արդեն 6 տարի:

Սիրում եմ հանրակրթական բոլոր առարկաները, սիրում եմ նաև իմաստուն առակներ թարգմանել: Թարգմանել եմ 100-ից ավելի առակ, իսկ «Առականի» թարգմանական բլոգում արդեն կա 400-ից ավել առակ:

Քանի որ ապագայում ցանկանում եմ դառնալ ծրագրավորող, ուսումնասիրում եմ  ծրագրավորման տարբեր լեզուներ, ծանոթանում եմ ՏՏ ոլորտի նորություններին: Ազատ ժամանակ ուսումնասիրում եմ «Քիմիա» առարկան:

Ինձ համար մեծ պատիվ է լինել «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիր, պատիվ է, երբ մարդիկ գոհ են քո աշխատանքից: Շնորհակալ եմ շատ մեր կրթահամալիրին, առանց որի ես չէի լինի այնպիսին, ինչպիսին հիմա եմ, շատ շնորհակալ եմ այսպիսի մեծ անակնկալ անելու համար:

Կարծում եմ, որ իմ հաջողությունները կրթահամալիրինն են, իսկ կրթահամալիրի հաջողություններն էլ իմն եմ համարում:

 
Leave a comment

Posted by on November 21, 2016 in Uncategorized

 

Leave a comment