RSS

Էդմոնդո Դե Ամինչիս. Գլուխ 2

10 Sep

<<Պարզվեց, որ դժբախտությունը պատահել է երկրորդ դասարանի մի տղայի հետ: Նա Դորա Գրոսա փողոցով դպրոց գալուց, տեսել է, թե ինչպես առաջին դասարանցի մի փոքրիկ պոկ-վելով մորից վազել է և ընկել ուղիղ փողոցի մեջտեղում` դեպի իրեն ընթացող հանրակառ-քից ընդամենը մի քանի քայլի վրա: Ավագ տղան միանգամից նետվել է երեխայի վրա և նը-րան մի կողմ տարել, բայց ինքը չի հասցրել ժամանակին ետ քաշվել և հանրակառքի անիվն անցել է ոտքի վրայով: Նրա անունը Ջուլիո Ռոբերտի է: Նա հրետանու կապիտանի  որդի է: >>

Այս հատվածը իր մեջ <<պարունակում>> է մի մեծ միտք: Այդ միտքն այն է, որ ընկերոջ դժվարի պահին պետք է օգնել: Այդ տղան տեսնելով փոքրիկ երեխային վազում է և փրկում է նրան, կատարելով հերոսություն։ Բայց ցավոք չհասցրեց հեռանալ այդտեղից և վնասեց իր ոտքը : Այս հատվածը իմ մեջ ամենաշատն է տպավորվել: Ես այն անպայման կգործածեմ կյանքում :  Միայն այն միտքը, որ նա փրկել էր այդ երեխային ուժ էր տալիս դիմանալու այդ ոտքի ցավերին։ Իզուր չէ, որ նա կապիտանի որդի է: Նա իր հոր նման հերոսություն արեց: 

 
4 Comments

Posted by on September 10, 2013 in Uncategorized

 

4 responses to “Էդմոնդո Դե Ամինչիս. Գլուխ 2

  1. avagyan12

    September 10, 2013 at 6:35 am

    Համաձայն եմ քեզ հետ Տիգրան ջան, նա շատ խիզախ վարվեց փրկելով փոքրիկին: Համոզվածեմ դու նույն կերպ կվարվեիր:

     
  2. Nshanyan Artak

    September 10, 2013 at 6:40 am

    Շատ հետաքրքիր մաս ես ընտրել Տիգրան ջան: Իսկապես այս տղան հերոսություն արեց մյուս տղային փրկելով: Այս հատված մեծ միտք է պարունակում: Շատ հետաքրքիր մաս էր:

     
  3. mayilyansona

    September 15, 2013 at 7:56 am

    Ես համաձայն եմ , Տիգրանի վերլուծության հետ , իրոք մարդիկ , իսկական ընկերները միշտ մտածում են իրար մասին:Բայց աստեղ այդ տղնա անգամ ծանոթ չեր այդ փոքրիկին: Բայց նա իր կյանքի մասին չմտածելով փրկեց նրան: Սա մեր օրերում իսկական հերոսություն է: 🙂

     
  4. mayilyansona

    September 15, 2013 at 7:58 am

    Ես նույնպես այդ պահին կվարվեի այդպես ,ինրպես Տիգրանը կուզենար 🙂 :*

     

Leave a comment