RSS

Անրի Վերնոյ

11 Feb

 

Իր իսկական անունն է Աշոտ Մալաքյան: Ծնվել է 1920 թ-ի հոկտեմբերի 15-ին Թուրքիայի Ռոդոստո քաղաքում: Անրի Վերնոյը իր ընտանիքի հետ մեկնում է Ֆրանսիա: Փախչելով Հայոց ցեղասպանությունից՝նրանք հաստատվում են Մարսելում: Նա իր մանկության հուշերն արտահայտել է իր վերջին 2 ֆիլմերում՝ ”Մայրիկ” և ”Դրախտ 588”: Հոր պնդմամբ ինժեների ուսուցում ստանալուց հետո, նա սկսում է աշխատել ռադիոյի և ժուռնալիստիկայի բնագավառում, 40-ական թթ-ից նա դրսևորվում է կինոյում: Նա եղել է ”Հորիզոն” ամսագրի գլխավոր խմբագիրը, կինոմատոգրաֆիայի քննադատ, ճանաչված լրագրող: Կինոմատոգրաֆիայի իր երկար կարիերայի ընթացքում ստեղծել է 35-ից ավելի ֆիլմեր, որոնց համար ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Նա նաև հոլիվուդյան շրջան է ունեցել, նրա մասին նույնիսկ ասում էին, որ նա ՝ ”ամենաամերիկացի” ֆրանսիացի կինոաստտղն է: Նա շատ հաճախ եղել է նաև քննադատության կենտրոնում:

Նա մահացել է 2002 թ-ի հունվարի 11-ին Փարիզում: Աղբյուրը

Ֆրանսերենից թարգմանեց Տիգրան Աբրահամյանը:

Խորհրդատու՝ Աննա Մարության

 
Leave a comment

Posted by on February 11, 2017 in Uncategorized

 

Leave a comment