RSS

Ինչ է Ֆրանկոֆոնիան

17 Mar
francophonie_2016_ol_rgb
Ի՞նչ է ֆրանկոֆոնիան, և դրա գործառույթները
Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն:

Փոքրատառով ֆրանկոֆոնիան ի նկատի ունի մարդկանց, որոնք ֆրանսերենը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են իրենց առօրյա կյանքում, իսկ մեծատառովը՝ երկրները, կառավարություններն ու պաշտոնական մարմինները, որտեղ ֆրանսերենը պաշտոնական կամ գործնական փոխհարաբերությունների լեզու է: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության դրոշը նման է` 5 գույների աղեղների բաժանված շրջանի, այն խորհրդանշում է 5 մայրցամաքները :

Այս կազմակերպության նպատակն է բնակչության կյանքի որակի բարելավումը: Այն իր մեջ ներառում է 80 երկրներ և կառավարություններ, 900 միլիոնից ավելի մարդիկ, որոնք օգտագործում են ֆրանսերենը և ընդունում են են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը, մշակութային և լեզվական տարբերությունները, ժողովրդական կառավարումը, ժողովրդական զարգացումը, մարդու իրավունքների հարգումը, աղքատության կրճատումն ու զարգացումը:
Ֆրանսերենը պետական կամ մեկ այլ լեզվի հետ համատեղ պետական լեզու է 58 երկրներում, որի պատճառով էլ քաղաքական կարևորության առումով ֆրանսերենը աշխարհում երկրորդ լեզուն է:
2008 թվականից սկսած Հայաստանը ևս ֆրանկոֆոնիայի անդամ է:
Աղբյուրներ՝ http://www.francophonie.org/
 
Leave a comment

Posted by on March 17, 2017 in Uncategorized

 

Leave a comment